Հալեպում գտել են 2 հայ զինծառայողների մարմիններ, որոնք զոհվել էին մի քանի ամիս առաջ, երբ ահաբեկիչները Ալ Հիքմե դպրոցի մոտ գրավել էին Հալեպի հարավ-արեւելյան թաղամասերը: Սիրիայում հրապարակվող «Գանձասար» թերթի տեղեկություններով՝ զոհվել են Հարութ Գաղգեչյանն ու Ժանո Սեմիրջյանը: Նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտի չէ:
Օրերս, երբ Սիրիայի բանակն ազատագրել էր ահաբեկիչների գրաված տարածքները, դպրոցի շենքում գտել էին զոհված հայերի մարմինները: