News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կուբայից վերջին՝ ավելի քան 50 տարում առաջին օրինական բեռով նավը կառանել է Ֆլորիդայի նահանգի Ֆորտ Լոդորդեյլ քաղաքի Էվերգլեյդս նավահանգստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այն 2 կոնտեյներ փայտածուխ է բերել, որ կղզում արտադրել են մասնավորման միավորման աշխատակիցները, ինչը թույլ է տվել այն ԱՄՆ ներմուծել, չնայած Կուբայի նկատմամբ գործող առեւտրային արգելքին:

Նման մատակարարումները հնարավոր են դարձել Բարաք Օբամայի վարչակազմի օրոք ԱՄՆ ֆինանսների եւ առեւտրի նախարարությունների որոշ մեղմացումների շնորհիվ:

Ածուխը պատվիրել է ձեռնարկատեր Սքոթ Գիլբերթը, որը հայտարարել է Կուբայում այս վառելիքի 80 տոննա ձեռք բերելու մտադրության մասին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գիլբերթի ընկերությունը յուրաքանչյուր տոննայի դիմաց 420-ական դոլար է վճարել, ինչը էականորեն գերազանցում է ԱՄՆ-ում դրա շուկայական գինը:

Գիլբերթը նշել է, որ մատակարարումը փորձնական է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում նոր վարչակազմ է իշխանության եկել, որի ղեկավար Դոնալդ Թրամփն արդեն պատրաստակամություն է հայտնել չեղարկելու իր նախորդի արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշումներից շատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ