News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը կլքի իր պաշտոնը, հայտնում է Associated Press–ը։

Նուլանդի հետ միասին հրաժարական կտա պետքարտուղարի՝ վարչա–տնտեսական մասով օգնական Պատրիկ Քենեդին։ Գործակալության տվյալներով՝ հունվարի 25ին հրաժարական են տվել պետքարտուղարի օգնականներ Ջոյս Բարրն ու Միշել Բոնդը։ Թրամփի երդմնակալության օրը պաշտոնից հեռացել է նաեւ պետքարտուղարի դիվանագիտական անվտանգության հարցերով օգնական Գրեգորի Սթարը։

Վիկտորյա Նուլանդը պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը ստանձնել էր 2013-ի դեկտեմբերին։ Մինչ այդ նա Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ