News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառհատվածը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Իջեւան-Սարիգյուղ ավտոճանապարհին  տեղ-տեղ առկաէմերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում եւ Արարատի մարզում առկա է մառախուղ:

Տավուշի եւ Լոռու մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի Ապարան, Արագած, Վայոց ձորի Ջերմուկ, Շիրակի Գյումրի քաղաքներում, Գավառ-Սեւան-ՃամբարակեւՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի  Գորիս-Բերձոր հատվածը եւ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Տպել
Ամենաշատ