News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը դարձել է վհուկորսի զոհը։ Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դանիթ Բաբայանը, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԼՂՀ-ն տեղեկատվական շրջափակման մեջ պահելու՝ Ադրբեջանի փորձերը ու եվրոպական կառույցների վերաբերմունքը այդ փորձերին։

«Լապշինի կալանավորման ու արտահանձնման ամբողջ գործընթացը իրականացվում էր միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով։ Իսկ եվրոպական կառույցները փակում են աչքերը այդ ամենի վրա։ Ցավոք, կոռուպցիան ներթափանցել է շատ կառույցներ։ Նման անտարբերությունը ոչ մի լավ բանի չի բերի։ Այսօր դա Ադրբեջանի ապօրինի գործողություններն են մի մարդու հանդեպ, վաղը կարող է մեկ այլ հարց լինել։ Վերաձեւակերպելով ռուսական ասացվածքը ՝ կարելի է իրավիճակը այսպես բնութագրել «Միայն հացով ու խավիարով չի մարդն ապրում»։ Եվրոպան լավ կաներ՝ չմոռանար սկզբունքների մասին»,- հիշեցրել է Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով Ադրբեջանն, ըստ երեւույթին, ստիպված է եղել շատ ջանքեր գործադրել, որպեսզի հասնի Լապշինի արտահանձնմանը։ «Մինչդեռ, Լուկաշենկոն անձամբ էր եկել շնորհավորելու Մանկական Եվրատեսիլի հաղթող (2010 թ-խմբ․)Վովա Արզումանյանին՝ իմանալով, որ նա Լեռնային Ղարաբաղից է»,- նկատեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ