News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի մոտ ի հատ է եկել ֆուրոնկուլյոզ հիվանդությունը, որն իրենից ենթադրում է դեմքի, գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում թարախային բշտիկների գոյացում: Մուշեղ Շուշանյանի խոսքով, այս հիվանդությունը Արթուր Սողոմոնյանի մոտ ի հայտ է եկել «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո՝ 2016թ.‐ի օգոստոսի 12‐ին:  «Նա շատ անգամ դիմել է ՔԿՀ ղեկավարությանը, բայց հետեւողական բուժօգնություն չի ցուցաբերվել: Ինձ այդ մասին հայտնել է նոյեմբերի 26‐ին, գրավոր դիմել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին, հասցեագրել եմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը, բացի այդ խնդրել եմ  տրամադրել  բժշկական քարտի պատճենը:  Այնտեղ կա գրառում, որ օգոստոսի 12‐ ին գրառում է կատարվել, որ իմ պաշտպանյալի մոտ ախտորոշվել է ֆուրոնկուլյոզ հիվանդությունը, բժշկական քարտում նշված է նաեւ, որ Սողոմոնյանը ստացել է դեղորայքային բուժում եւ հաջորդ գրառումը կատարվել է նոյեմբերի 30‐ին, այսինքն՝ իմ կողմից դիմումը ներկայացնելուց հետո, ըստ որի Արթուր Սողոմոնյանն իբրեւ հայտնել է, որ ստացած բուժումը արդյունք չի տվել»,-ասաց պաշտպանը:

Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Արթուր Սողոմանյանին երկու անգամ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ‐ի բժիշկը եւ քրեակատարողական ծառայությունից ժամանած մաշկաբանը: Բացի այդ Արթուր Սողոմոնյանի մատից արյուն են վերցրել, բայց անալիզի արդյունքներն այդպես էլ չեն հայտնել նրան, ոչ էլ բուժում նշանակել: Մաշկաբանը Սողոմոնյանին ասել է, որ պետք է հակաբիոտիկներ նշանակեն, ինչից նա հրաժարվել է ՝ հայտնելով որ ինքը չի վստահում նրանց:

«Ես զրուցել  եմ մաշկաբանի հետ, ինձ ասել է, որ պետք է հետազոտության ենթարկվի, նոր ընդունի հակաբիոտիկ: Բայց նախքան դա խորհուրդ տվեց դրանից մեկը ներարկել իմ պաշտպանյալին: Դիմել եմ նորից «Նուբարաշեն» ՔԿՀ‐ին՝ հետազոտություն անցկացնելու համար եւ պահանջել եմ ապահովել այդ հետազոտության իրականացումը: Արթուրը հայտնել է, որ պատրաստ է ներարկումն ընդունել, այդ ժամանակ իրեն ասել են, որ դեղորայքը պետք է հարզատները բերեն: 2016 թ.‐ի դեկտեմբերի 27‐ից մինչեւ հունվարի 1‐ը օրական երկու անգամ ներարկումներ են կատարել, բայց դա ոչ մի օգուտ չի տվել»,‐ ասաց պաշտպանը՝ նշելով, որ դրանից հետո Արթուր Սողոմոնյանը որեւիցե բուժում չի ստացել եւ ՔԿՀ անձնակազմը որեւիցե քայլ չի ձեռնարկում նրա բուժման ուղղությամբ:

Մուշեղ Շուշանյանը նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վերջին շրջանում ավելի է վատացել. «Ուժեղ գլխացավեր ունի, իր մոտ առկա է նաեւ մազաթափություն եւ երեւում են թարախային բշտիկները: Թարախային բշտիկները ուռում, մեծանում եւ պայթում են, դրանց միջից էլ արյուն է դուրս գալիս, դա կարող է հանգեցնել արյան վարակման»,‐ ասաց Շուշանյանը:

Արթուր Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ին կետով՝ պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի 3‐րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ