News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չեխական Aktualne պարբերականին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան մեկնաբանել է 2 գործընկերների հետ ԼՂՀ կատարած իր այցելությունը, որի համար պաշտոնական Ադրբեջանը նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարել։ Մեջբերում ենք նրա հարցազրույցը՝ փոքր կրճատումներով։

Ես ու Եվրախորհրդարանից իմ երկու գործընկերները Լեռնային Ղարաբաղ էինք այցելել ԼՂՀ խորհրդարանի հրավերքով։ Ճանապարհածախսը մասամբ ես եմ վճարել, որպեսզի հետագայում այդ ծախսերը ինձ հատուցի Եվրախորհրդարանը։ Իսկ մյուս մասը՝ ԼՂՀ խորհրդարանը։

Սահմանադրական բարեփոխումները կուժեղացնեն նախագահի իշխանությունը, մեծամասամբ ամերիկյան մոդելով։ Գլխավոր կետերից մեկը կդառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Արցախի Հանրապետություն վերանվանելը, այդ հողի պատմական անվանումով։ Մենք 100 մարդուց բաղկացած դիտորդների թիմի մեջ էինք։

Փաստն այն է, որ արդեն 25 տարի այդ տարածքում չեն գործում ադրբեջանական օրենքները։Ճիշտ է, Լեռնային Ղարաբաղը դեռ ոչ ոք չի ճանաչել, իսկ միջազգային իրավունքի տեսակետից այն անջատողական երկիր է, Ադրբեջանի իրավազորության տակ։

Որպես լրագրող՝ ես այցելել եմ Ղարաբաղ 90-ականներին, այդ սարսափելի պատերազմի տարիներին։ Ադրբեջանի դիրքորոշումը, որը Ղարաբաղն իրն է համարում, հիմնված է Ստալինի քաղաքականության վրա, որը «կիսիր ու իշխիր» կանոնով այդ հայկական տարածքը միացրել էր Ադրբեջանին։ Ադրբեջանում առայսօր գոյություն ունեն ստալինիզմի վերապրուկները։

Դուք ուղեւորության համար որեւէ բան ստացել ե՞ք

Ես այդ հարցը լրիվ անտեղի եմ համարում։ Ես երբեք ոչինչ չեմ ստանում ոչ որպես լրագրող , ոչ էլ որպես քաղաքական գործիչ իմ աշխատանքի համար։ Թե առաջին, թե երկրորդ դերում ես ենթարկվում եմ միայն իմ խղճին։

Դուք ասում եք, որ մասնակցել եք դիտորդական առաքելության, որում արտերկրներից մոտ 100 դիտորդներ կային։ Կարո՞ղ եք նշել մի քանի երկրներ, որոնց ներկայացուցիչները այնտեղ էին։

Այնտեղ քաղաքական գործիչներ չէին։ Այնտեղ մի շարք դիտորդներ էին տարբեր ոչ կառավարական կազմակերպություններից։ Ես տեսել եմ դիտորդների Պակիստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Աբխազիայից, ինչը շատ հետաքրքիր է

Ձեր ուղեւորությունը ԵՄ կողմից որեւէ հովանավորության ներքո՞ էր կազմակերպվել:

Ես այդպես չէի ասի։ Իմ դեպքում ամեն ինչ շատ բնական էր։ Ես Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ եմ ու պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ։ Իմ աշխատանքի էությունն է այցելել հակամարտությունների տարածաշրջաններ, որպեսզի դրանց մասին սեփական պատկերացում կազմեմ։

Դուք ակնկալո՞ւմ էիք, որ Ադրբեջանը ձեզ կալանավորելու հրաման կտա

Այո, ես գիտեի, որ նման բան հնարավոր է։ Դա պաշտոնական Բաքվի արշավի մի մասն է, որը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ, երբ Մինսկում կալանավորվեց ռուսաստանցի բլոգեր Լապշինը։ Դա Ադրբեջանի ահաբեկման քաղաքականության մի մասն է

Մտավախություններ չունե՞ք, որ ձեզ էլ կարող են արտահանձնել Ադրբեջանին

Ես Մինսկ չեմ գնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ