News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի Թալիշ գյուղում արկակոծությունից հետո իրավիճակը հանգիստ է: Այդ մասին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ գիշերը հակառակորդը Դ-30 հաուբից եւ Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Նրանք 18 արկ են արձակել նաեւ Թալիշ գյուղի ուղղությամբ:

«Տեղեկացնեմ, որ ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում, այդ 18 արկի արձակման հետեւանքով: Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, ովքեր համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ: Հիմա իրավիճակը հանգիստ է այնտեղ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ