Թուրքիայի մայրաքաղաքում ոստիկանության գործողությունների արդյունքում ահաբեկչական «Իսլամական պետության» դպրոցներ են հայտնաբերվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում ԻՊ-ի պատասխանատու «Էբու Էսելեմ» ծածկանունով Ահմեդ Դողանի եւ եւս 20 հոգւ նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ Անկարայի Սինջան, Ալթընթաղ, Էթիմեսգութ եւ Ջուբուք շրջաններում անօրինական դպրոցներ բացելու ու ԻՊ-ի զինյալներ աճեցնելու մեղադրանքով։

Նշվում է, որ Անկարայում հիմնված ԻՊ-ի դպրոցներն ավարտողներին ավարտական վկայական էլ են հանձնել։

Անօրինական դպրոցներում հայտնաբերվել են ծայրահեղ իսլամական արմատականություն քարոզող գրքեր, ինչպես նաեւ Ուսաման Բեն Լադենի լուսանկարներ։