News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը երեք առաջարկ է արել Զարուհի Փոստանջյանին, որոնք նա մերժել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Առաջարկել ենք, որպեսզի Զարուհի Փոստանջյանը գլխավորի «Ելք» դաշինքի ցուցակը ավագանու ընտրություններում, նա հրաժարվել է, երկրորդ առաջարկը եղել է «Ելք» եւ «Երկիր ծիրանի» դաշինքի ձեւավորում, նորից առաջարկել ենք Զարուհի Փոստանջյանին գլխավորել ցուցակը, որից եւս հրաժարվել է, նաեւ առաջարկել ենք ձևավորեւել «Ելք»-«Երկիր ծիրանի» դաշինք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Զարուհի Փոստանջյանը կրկին հրաժարվել է: Այսինքն՝ մենք բաց ենք եղել երեք տարբերակներով նրա հետ համագործակցելու, սակայն, Զարուհի Փոստանջյանը մերժել է այդ առաջարկները», -ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր որոշվել է, որ «Ելք» դաշինքի՝ Երեւանի ավագանու թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է լինելու:

Դաշինքի ցուցակի առաջին համարներն՝

1. Նիկոլ Փաշինյան («Քաղաքացիական պայմանագիր»)

2. Արայիկ Հարությունյան («Քաղաքացիական պայմանագիր»)

3. Դավիթ Խաժակյան («Լուսավոր Հայաստան»)

4. Անահիտ Բախշյան (անկուսակցական)

5. Աշոտ Աթյան («Հանրապետություն»)

6. Ալեն Սիմոնյան («Քաղաքացիական պայմանագիր»)

7. Անի Խաչատրյան

8. Անի Սամսոնյան (Լուսավոր Հայաստան)

9. Տիգրան Ավինյան («Քաղաքացիական պայմանագիր»)

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, պետք է ներկայացվեն 2017 թ. մարտի 30-ից մինչեւ ապրիլի 9-ի ժամը 18:00-ն։ Իսկ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ