News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանում ձերբակալված ծագումով հայ, Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանովի գործով նախնական քննությունը։

Ինչպես հաղորդում է АПА գործակալությունը՝ հետաքննության ավարտից հետո գործն ուղարկվել է Բավքի ծանր հացագործությունների դատարան։ Գործը քննելու է դատավոր Սամիր Ալիեւը։

Նախապատրաստական գործընթացը կտեւի մինչ ապրիլի 26-ը։

Ուելդանով-Գալստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է եւ Բաքվում գործուղման մեջ էր գտնվում։ 2016-ի հունիսի 6-ին նա գործուղվել է Բաքու՝  «Formula-1»-ի հետ կապված։ Ժամանելուն պես նա կապի դուրս չի եկել։ Նա մեղադրվում է թմրանյութեր, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, պահելու, փոխադրելու եւ իրացնելու մեջ։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ձերբակալվածի հարազատներին առաջարկել է ըմբռնումով մոտենալ այդ երկրի առանձնահատկություններին, որտեղ «հայկական ծագումը շատ է բարդացնում նրա պաշտպանությունը»։

Նշենք, որ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառություն մեղադրանքն օգտագործվում է քաղբանտարկյալների եւ ռեժիմին ոչ ձեռնտու այլ անձանց դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ