News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանն ինձ պարբերաբար խնդրել են որեւէ դեր խաղալ բանտարկյալներին հանձնելու գործընթացում։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակի հարցին՝ Ղարաբաղում դատապարտված Դիլհամ Ասկերովի վերաբերյալ։

«Ազնիվ լինելու համար ասեմ, որ իմ մանդատում ներառված չէ գերիների փոխանակման կազմակերպումն ու հակամարտության հետ կապված պարզաբանումները։ Ես նույնպես՝ ինչպես Գլխավոր քարտուղարը, կոչ եմ արել հնարավորինս արագ փոխանակել բանտարկյալներին, վերադարձնել մարմիններն ու բոլոր բանտարկյալների հետ վարվել մարդասիրաբար՝ համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքի»,- Ստրասբուրգում վեհաժողվոի գարնանային նստաշրջանի ընթացքում հայտարարել է Մույժինեքսը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը  եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:  

Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ