News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին չեն մասնակցում «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավորները:, թեեւ Ազգային ժողովի շենքում են: Մնացած բոլոր խմբակցությունները ներկա են նիստին:

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադառնալով նիստին իրենց բացակայությանը, նշեց. «Եթե կարդաք պառլամենտական եւ ավագանու ընտրություննռրից հետո մեր հայտարարությունը, կհասկանաք»: Նա հստակեցրեց, որ նկատի ունի մասսայաբար բաժանված ընտրակաշառքը: Մարուքյանի խոսքով, այս պահին խմբակցության նիստ են հրավիրել:

Մարուքյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո նրանք մասնակցելու են նիստին:

Նշենք, որ նիստի սկզբում ողջույնի խոսքով ելույթ են ունեցել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Քիչ անց կառավարությունը հրաժարական կտա, իսկ պատգամավորները փակ քվեարկությամբ կընտրեն Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահներ:

ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու է Արա Բաբոլայնի թեկնածությունը, իսկ ԱԺ փոխնախագահների պաշտոններում՝ Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները: ԱԺ-ի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, ԱԺ փոխնոխագահի պաշտոնում առաջարկելու է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

ՀՀԿ-ն առաջարկելու է, որ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կրճատվի 9-ի, որից 6-ի նախագահները կլինեն  ՀՀԿ-ից, 3-ինը՝ «Ծառուկյան» դաշինքից:

ԱԺ առաջին նիստում կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ