News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վաճառել ԱՄՆ նավթային պաշարի կեսը, որի ծավալը հասնում է գրեթե 700 մլն բարելի, հայտնում է CNN-ը։

«Այդ ծրագրերի մասին հայտնի է միայն, որ վաճառքը իրականացվելու է ժամանակի ընթացքում։ Բայց 2018-ի բյուջեի նախագծի համաձայն, վաճառքից ստացված եկամուտները առաջիկա տասնամյակում կկազմեն մոտ 16․6 մլրդ դոլար», -նշում է հեռուստաալիքը։

Էներգետիկայի ոլորտի որոշ վերլուծաբաններ նախազգուշացնում են, որ ռազմավարական պաշարի կեսի վաճառքը կարող է բացասական հետեւանքներ ունենալ , հատկապես այսօրվա անկայուն աշխարհում։ «Դա մի քիչ տագնապահարույց է։ Դուք նվազեցնում եք բյուջեի դեֆիցիտը, բայց ստեղծում եք ավելի շատ ռիսկեր սպառողների համար։ Այդ նրանք են վճարելու,- ասում է փորձագետ Կարլ Էվանսը, - Դա նման է պարզապես գումար աշխատելու անհեռատեսական փորձի»։

Պաշարի վաճառքը հիմնավորելու համար Թրամփի վարչակազմը նշել է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման աճը։ «Ազգային անվտանգության համար սպառնալիքի մակարդակը կտրուկ նվազում է, քանի որ մենք ավելացրել ենք նավթի արդյունահանումը»,- հայտնել է լրագրողներին Բյուջետային վարչության տնօրեն Միկ Մալվեյնիյուն։

Այս տեսակետի հետ ոչ բոլորն են համամիտ։ Կոլումբիական համալսարանի էներգետիկ քաղաքականության կենտրոնի տնօրեն Ջեյսոն Բորդոֆը նախազգուշացրել է, որ չնայած ԱՄՆ-ում նավթի ներմուծման կրճատմանը, «արտադրողների գներն կաճեն»,եթե տեղի ունենա մատակարումների խափանում։ «Նավթի ռազմավարական պաշարը օգնում է ստեղծել անվտանգության բարձիկ։ Հիմարություն կլիներ այն վաճառել նավթի արդյունահանման ներքին բումի պատճառով, որի երկարակեցությունը մի քիչ անորոշ է»,- ասել է Բորդոֆը, որը Բարաք Օբամայի վարչակազմում էներգետիկայի հարցերով խորհրդական էր աշխատում։

Որոշ այլ վերլուծաբաններ համարում են, որ հիմա ճիշտ ժամանակն է վաճառել նավթի պաշարի մի մասը, հատկապես հաշվի առնելով այդ պաշարի պահման համար ենթակառուցվածքին հատկացվող մեծ ծախսերը։

Նավթի վաճառքը կարող է բավականին լավ շահույթ ապահովել այսօրվա գներով, արձանագրում է հեռուստաալիքը, քանի որ հիմա նավթի բարելը 50 դոլար արժե, իսկ ԲՌՊ-ում պահվող նավթի գինը կազմում է բարելի դիմաց ընդամենը 29․70 դոլար։ Պահուստում պահվող 688 մլն բարել նավթը բավական է ԱՄՆ-ի 149 օրվա ներմուծման պահանջարկը բավարարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ