News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սեւանա լճում այսօր՝ հունիսի 4-ին, հայտնաբերված 59-ամյա Սուրիկ Ասմարյանը Ծովագյուղի բնակիչ է: NEWS.am-ի հետ զրույցում Ծվագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը նշեց, որ Սուրիկ Ասմարյանը բացի ձկնորսությամբ զբաղվելը, ուներ հացի արտադրամաս: Նրա խոսքով, հունիսի 2-ի երեկոյան լիճ էր դուրս եկել խեցգետնի որսի. մինչեւ լիճ դուրս  գալն ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ գնում է խեցգետնի որսի  ազգականի` Կոլյա Սիմոնյանի հետ:

Նշենք, որ Կոլյա Սիմոնյանն էլ մատուցող էր, սակայն, հիմնական աշխատանք չուներ: 

Նշենք, որ հուլիսի 3-ին հայտնաբերել էին Սուրիկ Ասմարյանի հետ Սեւանա լճում կորած 62-ամյա Կոլյա Սիմոնյանի դին: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 2-ին ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ս.Ա.-ն եւ Կ. Ս.-ն ձկնորսական նավակով դուրս են եկել Սեւանա լիճ եւ չեն վերադարձել: Հունիսի 3-ին առավոտյան ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին:

Տպել
Ամենաշատ