News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մալդիվյան Հանրապետությունը հայտարարել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Էլ Արաբիա» հեռուստաալիքը։

«Մալդիվյան Հանրապետությունը վերջին երկիրն է, որը Կատարի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները»,-ասվում է հաղորդագրությունում։

Երկուշաբթի առավոտյան Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման եւ արաբական այդ երկրներում իրավիճակն ապակայունացնող գործողություններում։ Դրանից հետո Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Լիբիան եւ Եմենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ