News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆիրդուսի փողոցում արդեն 20 տարուց ավելի գործող շուկայի առեւտրականները երեկ՝ հունիսի 5-ին, լրատվամիջոցներից են տեղեկացել, որ մեկ շաբաթից պետք է ազատեն տարածքը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հունիսի 5-ին հանձնարարել է առեւտրականներին տեղափոխել առեւտրային այլ տարածքներ: Այսօր արդեն փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն է տեղում հանդիպել առեւտրականներին եւ հայտնել, որ նախ եւ առաջ պետք է առեւտուր իրականացվի միայն փակ տարածքներում, իսկ նրանք, որոնք առեւտուր են անում դրսում, պետք է հավաքեն իրերն ու հեռանան: Թե ուր պետք է գնալ, Երեւանի քաղաքապետարանը երկու տարբերակ է առաջարկում՝ Խաչատուր Սուքիասյանի հիմնած «Երեւան» տոնավաճառն ու Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլը»: Այս տոնավաճառներից եւ ոչ մեկը ֆիրդուսցիների սրտով չէ: Նրանք նշում են, որ շուրջ 15 տարի է՝ հենց Ֆիրդուսի շուկայում են առեւտուր անում, ունեն իրենց հաճախորդները, ինչպես նաեւ իրենց վաճառած ապրանքն այլ շուկաներում ոչ ոք չի գնի:

Արդեն 10 տարուց ավելի առեւտրով զբաղվող Վարդանը փորձել է նաեւ առեւտուր անել այլ տոնավաճառներում, այնտեղ տարածք է վարձակալել, սակայն հասկացել է, որ իր ապրանքն այնտեղի համար հարմար չէ:

«Մենք ընդամենն ասում ենք, որ գոնե մինչեւ աշուն ժամանակ տան, որ մեր ամառային ապրանքը ծախենք, բոլորս էլ վարկեր ունենք, պարտքեր ունենք, ապրանքատեր կա, որը կգա իր գումարի հետեւից, չենք կարող ասել, թե մեզ հանում են ու չենք կարող փողը տալ: Մեզ ասում են՝ գնացեք էնտեղ կայնեք, բայց էնտեղ առեւտուր չկա, գնանք ի՞նչ անենք: Գոնե աշունը գնանք, հասկանանք, թե էնտեղ ինչն ա վաճառվում, որ սկսենք դա ծախել»,- ասաց առեւտրականը:

Վարդանի խոսքով՝ Դավիթ Օհանյանն էլ չգիտի, թե ինչ է լինելու այստեղ: Նշենք, որ խոսակցություններ կան, որ Ֆիրդուսի շուկայի տեղում էլիտար շենք է կառուցվում: Հետաքրքիր է, որ տարածքի սեփականատերն առեւտրականներին վստահեցրել է, որ իր հետ ոչ ոք պայմանագիր չի կնքել, գումար չեն առաջարկել:

«Մեզ թվում ա, որ մի տարի ձգվելու ա սա, ուզում ենք, որ մեզ 3 ամիս ժամանակ տան գոնե: Մեզ կործանման են տանում, 3 հարյուր անհատ ձեռներեց կա, նրանք ընտանիք են պահում, սա նշանակում է, որ առնվազն 2 հազար մարդ չի իմանում, թե ինչ անի, ոնց ապրի: Մեզ համար խելոք կանգնած աշխատում ենք»,- նշեց նա:

Առեւտրականները պնդեցին, որ համաձայն չեն այլ տոնավաճառ տեղափոխվել, որովհետեւ այլ վայրերում հաճախորդ չեն ունենալու: Եթե շուկան փակվի, շատերը նշեցին, որ ստիպված արտագաղթելու են, որովհետեւ պետք է վարկերը փակեն:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը հունիսի 5-ին հաղորդագրություն էր տարածել, որ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առեւտրի եւ սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների եւ շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առեւտրականների գործունեությունն առեւտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ