Խորհրդարանական իշխող «Հանրապետական» խմբակցությունն այսօր՝ հունիսի 7-ին, համաձայնեց ընդդիմադիր պատգամավորների հետ եւ առաջարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերից յուրաքանչյուրի քննարկման համար սահմանել 3.5 ժամ:
Մինչ այդ Կառավարությունն առաջարկել էր սահմանել յուրաքանչյուրի համար 2 ժամ, սակայն «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները հայտարարեցին, որ նման հարցերի քննարկման համար սահմանվել է անթույլատրելի ժամանակահատված: ՀՀԿ-ն ընդմիջում հայտարարեց, որից հետո համաձայնեց ընդդիմադիր գործընկերների հետ:
Նշենք, որ հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման հարցի քննարկման համար սահմանվել է 4 ժամ:
Հարցը դրվեց քվեարկության եւ ընդունվեց:
Հիշեցնենք, որ այսօր գումարվել է արտահերթ նիստ:





























