News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանը պնդում է, որ այսօր՝ հունիսի 14-ին, ինտերնատ այցելած ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը մեքենայով հարվածել է իր մեքենային եւ «փախել»: NEWS.am ահազանգած Վահան Զուրաբյանը նշեց. «Պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հենց նոր խփեց մեքենայիս ու փախավ»:

Աժ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ  տնօրենի խոսքերը, թե ինքը փախչել է իր մեքենային խփելուց հետո, չեն համապատասխանում իրականությանը:

«Մենք այդ տուն-ինտերնատ էինք գնացել ահազանգով՝ լսելով, թե ինչ է կատարվում այնտեղ: Դիտմամբ չեմ խփել, տուն-ինտերնատից դուրս գալուց հետո մեքենաս պատահաբար կպավ նրա մեքենային, խնդրեցի, որ տեղեկացնեն  իրան, իջնի, հասկանանք, թե ինչ ենք անելու, բայց նա էլ  իր քարտուղարուհուն ուղարկեց՝ ասելով, որ ես իր մոտ բարձրանամ: Ես 20 րոպե սպասել եմ իրեն, հետո ասացի, եթե ինքը հետաքրքրված չէ իր մեքենայով, ուրեմն ես գնում եմ: Ընդամենը 20 հազար դրամի խնդիր է էնտեղ, եթե բանը դրան հասնի, ես կհոգամ այդ ծախսերը»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ