News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 17:41-ին (Գրինվիչի ժամանակով` 13:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00 աստիճան եւ արեւելյան երկայնության 48.53 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Բաքու քաղաքից 131 կմ հյուսիս-արեւմուտք, Գաբալա քաղաքից 57 կմ արեւելք), օջախի 30 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ-ում ՝ Հադրութ քաղաքում, 2-3 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժի էպիկենտրոնը ՀՀ պետական սահմանից գտնվում է 228 կմ հեռավորության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ