Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող կապանցի կինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Նման վճիռ է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջուլետտան 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. մարտի 15-ը Կապանում գտնվող իր բնակարանը հատուկ կահավորել ու մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով տրամադրել է կապանաբնակ մարմնավաճառների: Նրանց կողմից բնակարան այցելած տղամարդ հաճախորդների հետ որոշակի գումարի դիմաց ունեցած սեռական հարաբերություններից Ջուլետտան ստացել է գույքային օգուտ:
Կապանցի կնոջը դատարանը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով: