News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ոչ բոլոր հրեական լոբբիստական կազմակերպություններն են պաշտպանում Ադրբեջանի շահերը։ Այս մասին հունիսի 26-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կնեսետի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը։

Պատասխանելով հարցին, արդյո՞ք կարելի է հրեական եւ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների համատեղ աշխատանքի հետ կապված փոփոխությունների սպասել, նա նշեց. «Ես այնքան էլ վստահ չեմ, որ հրեական կազմակերպության լոբբիստները միշտ աշխատում են ադրբեջանական կազմակերպությունների հետ։ Հրեական լոբբիստական կազմակերպությունները 10-ից ավելի են։ Ես գիտեմ երկուսի մասին, որոնք աշխատում են ադրբեջանական կազմակերպությունների հետ, իսկ նրանց լրատվամիջոցները դրանք ներկայացնում են որպես գոյություն ունեցող միակ կազմակերպություններ։ Մյուսների հետ նրանք չեն աշխատում։ Որոշ կազմակերպություններ պարզապես պաշտպանում են Ադրբեջանի շահերը, բայց դա չի նշանակում, որ հրեական կազմակերպությունների ամբողջ համակարգը կամ Համաշխարհային հրեական կոնգրեսը զբաղվում է այդ հարցերով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ