News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը նույնպես, ձեւավորված ավանդույթի համաձայն, ուշացումով է սկսվել: Փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը դարձյալ թույլ չեն տվել զննել իրենց, նրանց էլ արգելել են դատարան մտնել:

Ներսես Պողոսյանի պաշտպանին, ի դեպ, արդեն երկրորդ անգամ էին արգելում դատարան մտնել: Արայիկ Պապիկյանի հավաստմամբ՝ պատճառն այն է, որ թույլ չի տալիս խուզարկել իր դրամապանակը: Այդ մասին տեղեկացրել է նաեւ նախագահող դատավորին, բայց, միեւնույն է, նիստն առանց իրեն են սկսել:

Իսկ նիստերի դահլիճում «պատժվելու» հերթը Ժիրայր Սեֆիլյանինն ու Ներսես Պողոսյանինն էր: Երբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դահլիճ է մտել, ամբաստանյալները ոտքի չեն կանգնել: Գրիգորյանը դա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է համարել ու սանկցիա կիրառել: Սեֆիլյանին ու Պողոսյանին ուժով հեռացրել են նիստերի դահլիճից: Ամբաստանյալներին նիստերի դահլիճ վերադարձնելու մասին փաստաբան Տիգրան Եգորյանի միջնորդությունը դատավորը մերժել է, արդյունքում պաշտպանները նույնպես հեռացել են: Սեֆիլյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 30-ին:

Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանն այսօր 3.5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց: Դատավճիռը նա ժպիտով եւ ծափերով ընդունեց ու այն անհիմն որակեց: Մինչ այդ՝ Արարատ Խանդոյանին վերջին խոսքի հնարավորություն տրվեց: Այն հակիրճ էր:

Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը, կդիմի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը մեղադրում են անցյալ տարվա ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանների հարվածելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Քննարկված հարցերի թվում մեծ ուշադրություն է հատկացվել Մերձավոր Արեւելքի իրադարձություններին եւ հայ համայնքների վրա դրանց ազդեցությանը: Նախագահը հանձնարարել է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել՝ Մերձավոր Արեւելքում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու եւ սիրիահայ փախստականների կարիքները հոգալու համար:

Այսօր Ազգային ժողով եկած պետեկամուտների կոմիտեի ղեկավարը լրագրողների ուշադրության կենտրոնում էր: Վարդան Հարությունյանին հարցրել են ստվերի, օլիգարխների արտոնությունների, նաեւ իր կուտակած հարստության մասին: Ասել է, որ վաղուց է բիզնեսով զբաղվում եւ նորմալ է, որ կարողություն ունի:

Հիմա արդեն պաշտոնյա է եւ իր բիզնեսով ընտանիքի անդամներն են զբաղվում: Նրանց, սակայն, չի հովանավորում, ինքը նույնպես հովանավորներ չի ունեցել: Պնդմանը, թե հարկայինի ստուգումները շինծու են, ինչի արդյունքում իշխանություն ունեցողներն այդպես էլ չեն հրաժարվում բիզնեսից ու շարունակում են հարստանալ, Հարությունյանն արձագանքեց, թե ուրիշի փողերը չի հաշվում: Ինչ վերաբերում է ներկրումների ոլորտի իրավիճակին. ՊԵԿ նախագահը վստահեցնում է, որ Հայաստանում մենաշնորհ կամ սահմանափակում չկա, յուրաքանչյուրը կարող է ներկրել՝ ինչ ցանկանա:

Մոսկվայում գնդակահարել են հայ գործարար Վաչիկ Աբգարյանին: Հիվանդանոց տեղափոխված Աբգարյանի մոտ բժիշկները կլինիկական մահ են արձանագրել: Դեպքի վայրում՝ գործարարի մարմնի մոտ, ատրճանակ են հայտնաբերել:

57-ամյա Աբգարյանը ղեկավարում էր Մոսկվայի «Կապշին» շինարարական ընկերությունը, որը քաղաքային վարչակազմի խոշոր կապալառուներից է: Իրավապահները չեն բացառում, որ ձեռնարկատիրոջ վրա հարձակման պատճառները կարող են պայմանավորված լինել բիզնեսի հետ կապված տարաձայնություններով:

Գյումրիում երեկ հնչած կրակոցների գործով մեկ անձ է հայտնաբերվել: Բերման է ենթարկվել Գյումրիի 31-ամյա բնակիչ, «Չախալ» մականունով հայտնի Կարեն Սարգսյանը: Մամուլի տեղեկություններով՝ հրաձգության հետեւանքով տուժած 35-ամյա Գեորգի Հակոբյանն Ախուրյանի նախկին դատախազ, հանգուցյալ Հակոբ Հակոբյանի որդին է: Նա ընկերների հետ սրճարանում է եղել, դուրս գալիս վիճաբանություն է սկսվել եւ կրակոցներ են հնչել: Հիվանդանոց տեղափոխված Հակոբյանի վիճակը դեռ ծանր է:

Որոշ աղբյուրների համաձայն՝ նա խնդիրներ է ունեցել քրեական հեղինակություն, «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի հետ, իսկ կրակոցներ արձակելու մեջ կասկածում են Սողոյանի շրջապատից Ռուդիկ անունով մի երիտասարդի: Ամեն դեպքում, ոստիկանությանը հայտնի են բոլոր կասկածյալները, նրանց որոնում են: Իրավապահները, սակայն, կասկածյալների ինքնության մասին դեռ չեն հայտնում:

Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ, փոքր-ինչ աճել են նաեւ ռուբլին եւ ֆունտը: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 540, ռուբլունը՝ 8 դրամ 15 լումա, ֆունտինը՝ 612 դրամ:

Հունիսի 28-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ հունիսի 30-ին 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +37+38 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ