Իրանը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էսկալացիայով։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։
Նրա խոսքով լարվածության աճը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից չէ, հայտնում է Fars գործակալությունը։ «Իրանը ձեռնարկելու է բոլոր ջանքերը՝ այդ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար»,- հայտնել է Քասեմին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կվերականգնվի խաղաղությունն ու կայունությունը ու նախազգուշացրել է թշնամական դավադրությունների մասին, որոնք ուղղված են բռնություն սադրելուն։