News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

էներգետիկ վամպիրների հետ հարաբերություններում սեփական ժամանակն ու ուժերը  ներդնելով կարող եք կորցնել ձեր ամբողջ  էներգիան։ Եթե նման հարաբերությունները մշտապես  քայքայում են ձեզ, ուրեմն ավելի լավ է հրաժարվեք դրանցից։ Նման եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանները։

Խոսքն այն մասին չէ, որ բացասական զգացմունքներից պետք է առհասարակ խուսափել, բուդդայական վանականների նման։ Նույնիսկ բարկությունը երբեմն կարող է օգտակար լինել, սակայն ոչ միշտ։ Չէ որ բացասական զգացմունքները քայքայում են ոչ միայն այն մարդուն, ով զգում է դրանք ։ Նման մարդկանց հետ յուրաքանչյուր շփումը թույնի կաթիլներ  կուլ տալու նման է։

Այս ճակատամարտում հաղթելու միակ ձևը երբեմն պարզապես դրանից հրաժարվելն է, հակառակ դեպքում կարող եք հայտնվել փակուղում։ Ժամանակն ու էներգիան ծախսեք այնպիսի մարդկանց ու նախագծերի վրա, որոնք բարելավում են կյանքը։ Սակայն հաշվի առեք, որ էներգետիկ վամպիրներից բաժանվելը բարդ է, քանի որ նրանք լավ ստրատեգներ են, մարդկանց իրենց կողքին պահելու տեսակետից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ