News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վիզաների տրամադրման մասին ԱՄՆ վարչակազմի նոր կարգադրությունը, որը Սպիտակ տունը ներկայացրել է 2017-ի հունվարին, չի ազդել Հայաստանում վիզաների տրամադրման վրա։

Վիզաների տրամադրման գործընթացը շարունակվում է սովորականի նման՝ վիզաներ ստանալու համար հարցազրույցներ կարող են անցնել թե Հայաստանի, թե Իրանի քաղաքացիները, քանի որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը այն չորս առաքելություններից մեկն է, որտեղ  Իրանի քաղաքացիները կարող են ԱՄՆ վիզա ստանալ ։

Ըստ վիճակագրության, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում՝ 2016 ֆինանսական տարում Հայաստանի 2402 քաղաքացի ստացել է ներգաղթային վիզաներ։ Այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքացիներին տրամադրվել է 13 875 ոչ ներգաղթային վիզաներ։

ԱՄՆ վարչակազմը վերջերս նոր միջոցառումներ է առաջարկել վիզա ստանալու իրավունքը ստուգելու համար։ Նոր ընթացակարգերի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ հյուպատոսական պաշտոնատար անձիք կարող են պահանջել սոցիալական մեդիայի, էլեկտրոնային փոստի հնգամյա պատմությունը եւ այլ տեղեկատվություն։ «Հիմա մենք հայտատուներից  հավաքում ենք լրացուցիչ տեղեկատվություն այն դեպքի համար, եթե պահանջվի լրացուցիչ ադմինիստրատիվ մշակում։ Եթե ՀՀ քաղաքացին վիզա ստանալու հայտ է ներկայացնում ու որեւէ լրացուցիչ ադմինիստրատիվ մշակում չի պահանջվում, մենք մշակում ենք դրանք, ինչպես միշտ էինք անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանում ԱՄՆ հյուպատոս Էրին Յուսսենը։

Դեսպանատան ներկայացուցչի խոսքով, եթե նրանք տեսնում են, որ լրացուցիչ ադիմինիստրատիվ մշակում է անհրաժեշտ, պահանջում են լրացուցիչ տեղեկատվություն, որպեսզի հեշտացնեն ԱՄՆ ուղեւորությունը։

«Կարեւոր է նկատի ունենալ, որ մենք յուրաքանչյուր հայտատուի առանձին ենք դիտարկում, որպես առանձին դեպք։ Մենք որոշում ենք վիզա ստանալու համար հայտատուի իրավունքը՝ այն տեղեկատվության հիման վրա, որը նա տրամադրել է հարցազրույցի ընթացքում։ Հենց մենք որոշում ենք, որ նա իրավունք ունի վիզա ստանալ, այդ ժամանակ էլ սկսում ենք ադիմինստրատիվ մշակումը։ Մենք յուրաքանչյուր դեպքի համար առանձին ենք  դիտարկում լրացուցիչ տեղեկատվության ստացման անհրաժեշտությունը։ Դա կախված չէ ազգությունից, ազգային ծագումից, սեռից, ռասայից կամ կրոնից»,- պարզաբանել է հյուպատոսը՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկատվությունը օգտագործվում է ԱՄՆ անվտանգությունն ապահովելու ու մուտքը հեշտացնելու համար այն հայտատուների համար, ովքեր դա անում են օրինական ճանապարհով։

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի մուտքը երկու փուլից բաղկացած գործընթաց է Եթե դեսպանատան կողմից վիզա է տրամադրվում , դա դեռ չի նշանակում, որ մարդն անպայման կկարողանա մտնել ԱՄՆ։ Երկրորդ փուլը տեղի է ունենում սահմանին, որտեղ մտնողը զրուցում է իմիգրացիոն պաշտոնյայի հետ ու խնդրում հաստատել իր ֆիզիկական մուտքը երկիր։

Դեսպանատանը նշեցին, որ նույնիսկ վերջին փոփոխություններից հետո, Երեւանում ԱՄՆ դեսպանատուն շարունակում են հայտեր ներկայացնել ու վիզաներ ստանալ բազմաթիվ իրանցիներ, հատկապես ուսանողներ ու նրանք, ովքեր ազգականներ ունեն ԱՄՆ-ում, կամ էլ նրանք, ովքեր կապ ունեն ամերիկյան դպրոցների կամ ընկերությունների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
Ամենաշատ