News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ստորջրյա հետազոտությունների եւ դայվինգի կենտրոնը 2010 թվականից սկսած արդեն 8-րդ տարին է հետազոտական արշավ է կազմակերպում Սեւանա լճում։ Այս մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ստորջրյա հետազոտությունների եւ դայվինգի կենտրոնի ղեկավար, ջրասուզակ Կլոդ Թուլումջյանը։ Նա հավաստեց, որ  Հայաստանի ստորջրյա հետազոտությունների եւ դայվինգի կենտրոնը  պատրաստ է համագործակցել գիտնականների ու ՀՀ բնապահպանության նախարարության հետ։

Երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանն ասաց, որ Սեւանա լճի հետ կապված բազմաթիվ խնդիրներ լուծման կարիք ունեն։ «Հատկապես անհանգստացնում է Սեւանա լճի հատակին աղբի առկայությունը։ Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով աղբը հայտնվել է լճի հատակին։ Հատակին նաեւ ձկնորսության համար նախատեսված իրեր են հայտնաբերվել»,-նշեց երկրաբանական գիտությունների դոկտորը։

Ավագյանը նաեւ ընդգծեց, որ Սեւանա լճի ուսումնասիրության ընթացքում իրենք գրեթե չեն հանդիպել վտառների, քանի որ դրանք շատ քիչ են։ Գիտնականի խոսքով՝ որոշ ձկնատեսակներ առհասարակ չեն հանդիպում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ