News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի նախագահի ավագ եղբոր սպանության մեջ մեղադրվող 2 կանանց գործով դատավարությունը Մալայզիայում կսկսվի հոկտեմբերի 2-ին, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:

Կիմ Չեն Ընի եղբայր Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում: Ոստիկանները նրա մաշկի վրա նյարդակաթվածահարող VX նյութի հետքեր են հայտնաբերել, որը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական զենք է:

Սպանության քննության ընթացքում Մալայզիայի իշխանությունները ձերբակալել են Ինդոնեզիայի եւ Վիետնամի 2 քաղաքացիների՝ 25-ամյա Սիտի Այսիային եւ 29-ամյա Դոան Թհի Հուոնգին, որոնք ձերբակալվել են մահափորձից հետո: Նրանց առաջադրվել է դիտավորյալ սպանության մեղադրանք՝ եւս 4 հանցակցի մասնակցությամբ: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ է սպառնում:

Իրավապահ մարմինները կասկածում են, որ սպանությանը մասնակցել են Հյուսիսային Կորեայի մի քանի քաղաքացիներ եւ մի դիվանագետի ու հյուսիսկորեական Air Koryo ավիաընկերության աշխատակցին ձերբակալելու օրդեր են տվել: Հյուսիսային Կորեայի դեսպանը Մալայզիայից արտաքսվել է: Փհենյանը համարժեք պատասխան միջոցառումներ է ձեռնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ