News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականները բազմիցս են հաղորդել երեխաների համար ընտանի կենդանիների օգտակարության մասին: Ալբերտայի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտության համաձայն՝ տանն ընտանի կենդանիների առկայությունը նվազեցնում է երեխաների մոտ ալերգիաների եւ ճարպակալման վտանգը:

Սակայն, ըստ MedDaily-ի, RAND կորպորացիայից հետազոտողներն ընտանի կենդանիների առկայության ու երեխաների ամուր առողջության միջեւ նշանակալի կապ չեն գտել:

Մասնագետները վերլուծել են 5200 երեխաների տվյալներ: Նրանցից 2200-ի ընտանիքում շուն կամ կատու է եղել, մյուսները մեծացել են առանց կենդանիների ներկայության: Գիտնականները նախ հայտնաբերել են, որ ընտանի կենդանիների հարեւանությամբ մեծացած երեխաների առողջությունն ավելի ամուր է:

Հետո, սակայն, հետազոտողները հաշվի են առել ավելի քան 100 այլ գործոն, որոնք կարող են ազդել այս արդյունքների վրա, եւ կապը վերացել է: Արդյունքում մասնագետները նշանակալի ապացույց չեն գտել, որ ընտանի կենդանիները դրական են ազդում երեխաների առողջության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ