News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգնության ենք դիմել ժամանակին՝ այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ անհրաժեշտ է հավելյալ՝ հրշեջ-ինքնաթիռի ներգրավում: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհին եւ դրա մարման աշխատանքներին:

Պարոն Տոնոյան, ինչո՞ւ Խոսրովի անտառի հրդեհը մարելու համար ավելի շուտ չդիմեցիք ՌԴ-ին՝ ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով։

Առաջին երկու օրերին հրդեհի ծավալները եւ դրա տարածման առանձնահատկությունները դեռ չէին մատնանշում հրշեջ ավիացիայի ներգրավման անհրաժեշտություն, ցանկացած երկիր նման պայմաններում արձագանքում եւ պայքարում է սկզբում իր ուժերով, ապա, իրավիճակի որոշակի վատթարացման պարագայում, դիմում միջազգային օգնության: Նշեմ, որ մենք հրդեհի մասին ահազանգը ստացել ենք օգոստոսի 12-ին եւ ՌԴ ԱԻՆ օգնությանն ենք դիմել օգոստոսի 14-ի առավոտյան: Նշված ժամանակահատվածում արդեն իրականացվել էր տարածքի հետախուզություն, իրավիճակի բացահայտում՝ կիրառվել էր մեր երկրի ՊՆ օդուժը, ինչպես նաեւ՝  կիրառել էինք նմանատիպ հրդեհների դեմ պայքարելու համար նախատեսված հրդեհաշիջման 6 եղանակները՝ այդ թվում ուղղաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը: Օգնության ենք դիմել ժամանակին՝ այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ անհրաժեշտ է հավելյալ՝ հրշեջ-ինքնաթիռի ներգրավում:

Կարելի՞ է ասել, որ Հայաստանը նման աղետների դիմագրավելու պատրաստ չէ։

Իհարկե, ոչ: Ցանկացած պետություն՝ անկախ իր հնարավորություններից, արտակարգ իրավիճակի մասշտաբներով պայմանավորված, երբեմն բախվում է այնպիսի խնդիրների եւ հայտնվում է այնպիսի բարդ իրավիճակում, որ անխուսափելիորեն առաջանում է միջազգային օգնությանը դիմելու անհրաժեշտություն: Անտառային հդեհները՝ հատկապես լեռնային տեղանքում, առանձնահատուկ բարդություն ունեն, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ թե՛ աշխարհագրական, թե՛ օդերեւութաբանական, թե՛ հրդեհաշիջման ռիսկայնության: Ամենեւին ցանկություն չունենալով արդարացում փնտրել՝ ուզում եմ անդրադառնալ 2007 թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում եւ  2010 թ. ՌԴ տարածքում  բռնկված հդեհներին: Կարծում եմ՝ համամիտ եք ինձ հետ, որ նշված պետություններն ունեն արտակարգ իրավիճակներին արձագանքելու բարձր պատրաստականության աստիճան, անհրաժեշտ ուժեր եւ միջոցներ, նույնիսկ արբանյակային աջակցություն, սակայն հրդեհների դեմ պայքարը տեւեց շաբաթներ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում հրդեհաշիջմանը ներգրավվեցին նաեւ Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերը. 28 հայ հրշեջ-փրկարար եւ 4 միավոր տեխնիկա 15 օր շարունակ մասնակցել են ՌԴ տարածքում բռնկված անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: Հարկ եմ համարում նշել, որ այդ պետություններում այրված անտառների մակերեսը հասնում էր հարյուր հազարավոր հեկտարների՝ այն դեպքում, երբ հրդեհաշիջման գործընթացին ներգրավված էին հարյուրապատիկ ավելի ուժեր եւ միջոցներ:

Մեկ ինքնաթիռը արդյոք բավարա՞ր է հրդեհը մարելու համար, թե ՀՀ ԱԻՆ-ը լրացուցիչ օժանդակության կարիք կունենա։

Ներկա դրությամբ արգելոցի հրդեհի 16 կմ պարագծից 13.5 կմ-ը մարվել եւ մեկուսացվել է, համատեղ ջանքերով ակտիվ աշխատանքներ են տարվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ: Եթե ծագի լրացուցիչ օդուժի ներգրավվման անհրաժեշտություն, ապա կդիտարկվի նաեւ այդ հարցը եւ կարծում եմ՝ որեւէ խոչընդոտ չի լինի:

Բնապահպաններն ահազանգում են, որ հրդեհն ընդգրկում է արգելոցի մեծ մասը, այս պահի դրությամբ որքան է կազմում արգելոցին հասցված վնասը։

Եթե խոսքը վնասի նյութական գնահատականի մասին է, ապա, որպես լիազոր մարմին, իրենց խոսքը կասեն բնապահպանները: Խոսրովի արգելոցը զբաղեցնում է շուրջ 29.000 հա մակերես, ներկայումս Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ:

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ համակարգի ի՞նչ խնդիրներ, բացթողումներ ի հայտ եկան։

Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացան մի շարք խնդիրներ՝ պայմանավորված եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ գործոններով: Արգելոցի գրեթե ամբողջ տարածքում բացակայում են հեռախոսակապը, հրդեհի օջախների սահմանագծին մոտեցման ուղիները, որոնք էլ նպաստեցին եւ պատճառ դարձան հրդեհաշիջման թե՛ կազմակերպման, թե՛ իրականացման բարդացմանը: Արգելոցի անտառային եւ լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում պահանջվում էր ամենագնաց հրշեջ տեխնիկայի մեծ քանակություն: Այնուամենայնիվ, ուզում եմ նշել, որ հրդեհաշիջման աշխատանքներում համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց զգալիորեն կանխել հրդեհի՝ առավել մեծ ծավալումը: Որպես խնդիր եմ դիտարկում համակարգի տեխնիկական բազայի համալրումը ամենագնաց հրշեջ տեխնիկայի բավարար քանակությամբ:  

Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ եք նախատեսում՝ հետագայում նման աղետների կրկնությունը բացառելու համար։

Սա համընդհանուր խնդիր է եւ դրական արդյունք ստանալու համար հարկ կլինի կենտրոնացնել մի շարք պետական մարմինների ուժերն ու միջոցները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր իրավասության շրջանակներում մշտապես իրազեկում է բնակչությանը, իրականացնում տարաբնույթ միջոցառումներ՝ հանրապետությունում անհրաժեշտ հրդեհային անվտանգության աստիճանն ապահովելու ուղղությամբ եւ վստահ եմ, որ նմանատիպ միջոցառումներ են իրականացնում շահագրգիռ այլ պատկան մարմինները եւս: Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցների կարեւոր գործիքակազմ է նաեւ մեր քաղաքացիների ուսուցումը.  յուրաքանչյուրս պետք գիտակցենք աղետների ռիսկի նվազեցման վարքականոնների պահպանման կենսական անհրաժեշտությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ