News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ավելի վաղ գրել էր Վերին Շենգավիթի երկրորդ փողոցում երկարատեւ շինարարության մասին։ 

Համառոտ ներկայացնենք իրավիճակը՝ աշխատանքները իրականացնելուց հետո ընկերությունը, որը զբաղվում էր այդ աշխատանքներով, իրեն նեղություն չի պատճառել վերականգնել փողոցի ասֆալտային ծածկույթըը ու բարեհաջող կերպով մոռացել է դրա գոյության մասին։

Նախորդ հրապարակմանը որեւէ մարմինների ու ընկերությունների կողմից արձագանքի իսպառ բացակայության կապակցությամբ՝ NEWS.am-ի թղթակիցը դիմել է «Վեոլիա» ընկերությանը, որը ենթադրաբար իրականացնում էր այդ աշխատանքները։ Սակայն ընկերությունից վստահեցրել են, որ Վերին Շենգավիթի երկրորդ փողոցում տեղի ունեցածի հետ որեւէ առնչություն չունեն։ Ընկերությունից հայտնել են, որ իրենց ունեցած տեղեկություններով, աշխատանքներn իրականացրել է Ջրային տնտեսության կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակը։

Կոմիտեում նույնպես, մեր հարցին ի պատասխան, վստահեցրին, որ ոչ մի կապ չունեն այդ աշխատանքների հետ։

Բանն այն է, որ փողոցը պետք է վերականգնի այն ընկերությունը, որը իրականացրել է աշխատանքները։ Այսինքն՝ աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տալու ժամանակ պայմանավորվում են, որ ընկերությունը ասֆալտային կամ  այլ ծածկույթին պետք է ողջամիտ ժամկետներում նախնական (մինչեւ շինարարական աշխատանքները) տեսքը հաղորդի։ Արդյոք մեկ ամիսը կարելի՞ է ողջամիտ ժամկետ համարել։  Պատասխանը միանշանակ է։  Եթե ընկերությունը դա չի անում, կարող են պատժամիջոցներ սահմանել։ Բացի այդ՝ եթե նախնական տեսքին բերելուց հետո տվյալ ծածկույթն անորակ լինի, ընկերությանը կարող են պարտավորեցնել կրկնակի աշխատանքներ անցկացնել։ 

Սակայն առայժմ առեղծվածային ընկերությունը կամ կառույցը հաջողությամբ պահպանում է գաղտնիություն։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ