News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիրիայում 2015 թվականից քրդական ուժերի հետ «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարող հայազգի Նուբար Օզանյանը օգոստոսի 14–ին մարտի ժամանակ զոհվել է։ Այս մասին գրում են քրդական կայքերը։

Նուբար Օզանյանի մահվան հետ կապված ցավակցական հաղորդագրություններ են տարածել Թուրքիայում եւ Սիրիայում գործող քրդական ու կոմունիստական կուսակցությունները։

«Ռոժավայում (Սիրիայի հյուսիս–խմբ) ԻՊ–ի ավազակախմբերի դեմ հերոսական մարտեր մղելու ժամանակ օգոստոսի 14–ին հայ ժողովրդի հերոս ֆիդայի, պրոլետարիատի անձնազոհ հրամանատար Նուբար Օզանյանը միացավ անմահների բանակին։ Նուբար Օզանյանը անմահ է»,–նշվել է Սիրիայի քրդերի «Նոր դեմոկրատական երիտասարդություն» շարժման հայտարարության մեջ։

Նուբար Օզանյանի զոհվելու փաստին է անդրադարձել նաեւ Ստամբուլի հայկական «Նոր Զարթոնք» շարժումը։ «Մեծ տխրություն ապրեցինք, երբ իմացանք, որ հայ հեղափոխական հրամանատար, ընկեր Նուբար Օզանյանը օգոստոսի 14–ին Ռոժավայում ԻՊ–ի ավազակախմբերի դեմ պայքարում զոհվել է»,–նշվել է «Նոր Զարթոնք»–ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Նուբար Օզանյանը ծնվել է Թուրքիայի Յոզգաթում, աղքատ հայի ընտանիքում։ Սովորել է Քարագյոզյան դպրոցում, այնուհետ Դպրեվանքում, որտեղ ծանոթացել է Թուրքիայի կոմունիստների առաջնրոդներից Ամենակ Բաքրի հետ եւ սկսել հետաքրքրություն ցուցաբերել պրոլետարիատի նկատմամբ։

1980–ականների վերջում միացել է կոմունիստական կուսակցության ռազմական թեւին եւ մասնակցել մի շարք գործողությունների։

Հայտնի է, որ նա թուրքերեն է թարգմանել Ստեփան Շահումանի եւ Լենինի մասին գրքեր։

Որոշ տեղեկություններով մասնակցել է նաեւ Արցախյան պատերազմին։

Սիրիայում ԻՊ–ի դեմ պայքարում Նուբար Օզանյանը որպես հրամանատար մասնակցել է մարտերին մարքսիստ–լենինիստների ջոկատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ