News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության պետական կոմիտեն Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը նպատակահարմար է համարել: Այս մասին նշվել է օգոստոսի 30-ին, Հանրային խորհրդի նիստում:

Հանրային խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդի անդամները քննարկել են Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման վերաբերյալ ՀԽ քննարկումների եւ ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկների արձագանքը: ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի առաջարկը քննարկվել է կառավարությունում, եւ հանձանարարվել է Քաղաքաշինության պետական կոմիտենի նախագահ Նարեկ Սարգսյանին համակարգել այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ կառույցների տեսակետները:  Քաղաքաշինության պետական կոմիտեն, ամփոփելով Երեւանի քաղաքապետարանի, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության կարծիքները, Աջափնյակ կայարանի կառուցումը գտել է նպատակահարմար:

Հիշեցնենք, որ հունիսին Հանրային խորհրդում քննարկվել էր մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հարցը, որի ժամանակ մետրոշինարարները, ճարտարապետները եւ այլ մասնագետներ քննարկել էին մետրոյի նոր կայարանի կառուցման հնարավորություններն ու ներկայացրել նախագծային 4 տարբերակ: Դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում այդ կայարանի կառուցման նպատակով հսկայածավալ աշխատանք էր կատարվել՝ ծախսվելով մոտ 100 միլիոն դոլարին համարժեք գումար, սակայն Խորհրդային միության փլուզումից հետո գործընթացը կասեցվել էր: Այժմ առաջարկվում է այն վերսկսել:

Մասնագետների կարծիքով՝  նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 75-150 միլիոն դոլար` կախված կայարանի կառուցման 4 տարբերակներից որեւէ մեկի ընտրությունից: Մասնագետները նաեւ գտել էին, որ կայարանի կառուցումը սկսելու համար անհրաժեշտ է 12-15 միլիոն դոլար եւ առաջարկել կառավարությանը եկող տարվա պետբյուջեում նախատեսել այդ միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ