News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից մի խումբ հետազոտողներ մշակել են DeepFaceLIFT կոչվող համակարգը, որն ունակ է որոշել ցավի ինտենսիվությունը՝ ըստ մարդու դեմքի արտահայտության։

Այս համակարգն իրենից ներկայացնում է երկփուլ ալգորիթմ, որում առաջնային մշակումն իրականացնում է նեյրոցանցը, իսկ ելման տվյալները մշակվում են ռեգրեսիայի օգնությամբ։ Ընդ որում , ի տարբերություն նման այլ համակարգերի, նոր մշակումը եզրակացություններ է անում ոչ միայն պատկերների հիման վրա, այլեւ հաշվի առնելով բազմաթիվ այլ գործոններ՝ այդ թվում տարիքը, սեռն ու դեմքի մաշկի գույնը։

 DeepFaceLIFT –ը փորձարկումների ժամանակ ճիշտ է կռահել ցավի ինտենսիվությունը դեպքերի 35 տոկոսում, մինչդեռ նույնատեսակ այլ համակարգերի համար այդ ցուցանիշը տատանվում է 19 տոկոսի սահմանում։

Որպեսզի համակարգը պատրաստ լինի բժշկական հաստատություններում կիրառվելու համար՝ գիտնականները մտադիր են զգալիորեն ընդլայնել ելման տվյալների հավաքածուն՝ ալգորիթմի կատարելագործման համար։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ