News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չելյաբինսկում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչ Ռամիլ Ջանիեւի սպանության գործի եւ դրանից հետո ծագած պատերազմի շրջանակում շուրջ 200 ադրբեջանցի է կալանավորվել։

haqqin.az-ի հաղորդմամբ՝ քիքբոքսինգով զբաղվող 25-ամյա Ռամիլ Ջանիեւին սպանել են սեպտեմբերի 8-ին իր տան շքամուտքի մոտ։ Մարդասպանը մի քանի անգամ կրակ է բացել նրա գլխի ուղղությամբ։ Հանցագործության մեջ կասկածում են 26-ամյա Էլդանիզ Բաղիրովին։ 

«Բակինսկի դվորիկ» ռեստորանում հոգեհացի արարողության ժամանակ իրավապահները ձերբակալել են ռեստորանի հյուրերին եւ ոստիկանական բաժանմունք տարել։

Ականատեսներից մեկի խոսքով՝ ռեստորան ներխուժած ուժայինները օդ են կրակել։

Ոստիկանական նմանատիպ շուրջկալություն է տեղի ունեցել նաեւ օգոստոսի 29-ին, «Մալենկայա Գրուզիա» ռեստորանում։ Աղբյուրների տվյալներով՝ այդ վայրում հրաձգություն են սկսել ադրբեջանական խմբավորման առաջնորդ Ռահման Աբդուլլաեւի եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության նախկին աշխատակից Անդրեյ Ցելիշչեւի «մարտիկները», որին քրեական հեղինակություն Վլադիմիր Պուզկովի մարդիկ են աջակցել։ ՆԳՆ Չելյաբինսկի Գլխավոր վարչությունում «զտման» պատճառ են համարում «միգրացիոն օրենսդրության խախտումների ստուգումը»։

Աղբյուրները ենթադրում են, որ հարաբերությունների պարզումը,  ինչպես նաեւ 25-ամյա Ռամիլ Ջանիեւի սպանությունը կապված է տարածաշրջանում երթուղային տաքսիների շուկայի վերաձեւավորման հետ։ Այդ ոլորտում ադրբեջանական սփյուռքն ամենակարեւոր խաղացողներից է։ Բացառված չէ, որ Ջանիեւի սպանությունից հետո նոր արյուն կարող է թափվել, քանի որ ադրբեջանցիները կցանկանան վրեժխնդիր լինել իրենց հայրենակցի մահվան համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ