News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նոր պատժամիջոցները կարող են փակել Ռուսաստանում պաշտպանական ծրագրի ֆինանսավորման կենսականորեն կարեւոր ուղին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները ։

«Սբերբանկ» ու «ՎՏԲ» պետական բանկերն ու պաշտոնատար անձինք փնտրում են սահմանափակումները շրջանցելու կամ ֆինանսավորման վրա դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու հնարավորություններ, նշում է գործակալությունը։ Աղբյուրներից մեկը պնդում է, որ ֆինանսավորման որոշ ծրագրեր արդեն հետաձգվել են։

Պատժամիջոցների մասին նոր օրենքի բաժիններից մեկը նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցներ նրանց վրա, ովքեր «զգալի տրանզակցիաներ» են կնքում Ռուսաստանի պաշտպանական ու հետախուզական սեկտորի հետ։ Պատժամիջոցների ծավալները կորոշվեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 180 օրվա ընթացքում, դրանք կարող են ներառել նաեւ ԱՄՆ ֆինանսական համակարգ մուտքի փակում ու ԱՄՆ-ում գտնվող ակտիվների առգրավում։

Նոր օրենքի պատճառով հնարավոր է, որ ռուսական Սբերբանկի ու «ՎՏԲ»-ի կողմից զենք արտադրողներին տրամադրվող խոշոր վարկերը նոր սահմանափակումների պատճառ կդառնան։ Ռուսաստանի իշխանությունները որպես խնդրի լուծման հնարավոր տարբերակ դիտարկում են նոր պետական բանկի ստեղծում՝ պաշտպանական ծախսերի ֆինանսավորման կամ կամ դրանք հենց բյուջեից ֆինանսավորելը։ Երկրորդ տարբերակը կարող է հանգեցնել պետական պարտքի աճի, գրում է Bloomberg-ը ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ