News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

WASP-12b էկզոմոլոակը իրականում գազային սև հսկա է։ Նման եզրակացության են հանգել աստղագետները՝ Կանադայի Մակգիլի համալսարանից Թեյլեր Բելի ղեկավարությամբ։  Գիտնականների հոդվածը հրապարակվել է The Astrophysical Journal Letters-ում։

WASP-12b –ը Երկրից 1400 լուսային տարվա հեռավորության վրա է։ Այն գրեթե կրկնակի մեծ է Յուպիտերից ու պտտվում է ծնողական աստղի շուրջ ՝ 0․03 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ Այդ մոլորակում մեկ տարին անցնում է մեկ օրվա ընթացքում։ Մոլորակը միշտ մեկ կողմով է շրջված դեպի աստղը։ Այնտեղ ջերմաստիճանը հասնում է ավելի քան երկու հազար աստիճանի՝ ըստ Ցելսիուսի։

Հետազոտողները հայտնաբերել են, որ գազային հսկան կլանում է նրա մթնոլորտի մեջ հայտնվող լույսի 94 տոկոսը։ Գիտնականների խոսքով՝նման մոլորակները սովորաբար անդրադարձնում են իրենց վրա հայտնվող ճառագայթման 40 տոկոսը։ Սակայն այս մոլորակը չի կարելի համարել լրիվ սև մարմին։  Բարձր ջերմաստիճանի պատճառով այն լուսավորվում է կարմիր գույնով՝ հալչող մետաղի նման։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ