News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանի անդամ Մարկ Փրիթչարդին նշանակել է Միացյալ Թագավորության Առեւտրի հարցերով հանձնակատար Հայաստանում եւ Վրաստանում։

Առեւտրի հարցերով հանձնակատարները վարչապետ կողմից նշանակված խորհրդարանականներ են՝ ընտրված քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներից: Նրանք զբաղվում են մեկ կամ ավելի նորահայտ շուկաներով, որոնցում ՄԹ կառավարությունն առեւտրային եւ ներդրումային հնարավորություններ է տեսնում: Առեւտրի հարցերով հանձնակատարները աջակցում են տնտեսական աճի խթանմանը՝ հիմնվելով ՄԹ-ի եւ այդ շուկաների միջեւ առկա հարաբերությունների վրա եւ առավելագույնի հասցնելով երկկողմանի առեւտուրը:

Պարոն Փրիթչարդն իր նշանակման առթիվ ասել է. «Ես պատիվ եմ ունեցել ստանալու Վարչապետի հրավերը՝ ստանձնելու ՄԹ Առեւտրի հարցերով առաջին հանձնակատարի դերը Հայաստանում եւ Վրաստանում։ Իմ նշանակումն ընդգծում է Վրաստանի եւ Հայաստանի հետ ՄԹ առեւտրի եւ ներդրումների խթանման կարեւորությունը եւ Նորին Մեծության կառավարության հանձնառությունը մեր երկրների միջեւ առեւտրային եւ գործարար ձեռքբերումների խթանման քաղաքականությանը։ Առկա են առեւտրի եւ ներդրումների շատ հնարավորություններ, որոնք հարկ է իրացնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ