News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրում գտնվող Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին շարունակում է մնալ գողերի թիրախը։

Ինչպես տեղեկանում ենք թուրքական Diken պարբերականից, Դիարբեքիրի Սուրի շրջանում 2015–ի նոյեմբերից սկսված թուրք–քրդական բախումների կիզակետում հայտնված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին դեռեւս գտնվում է «փողոց դուրս գալու արգելք» ունեցող գոտում։ Թեեւ փողոց դուրս գալու արգելքին, եկեղեցին ենթարկվում է գողերի հարձակումներին։

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը նշել է, թե իրենք նույնիսկ չեն կարողանում հանգիստ եկեղեցի այցելեն, քանի որ մեծ թվով փաստաթղթեր են լրացնում մինչ եկեղեցի հասնեն, սակայն գողերին հաջողվում է մտնել եկեղեցի եւ թալանել։ «Գողացել են նույնիսկ էլեկտրական ենթակայանը։ Եկեղեցին պետք է վերանորոգի հիմնադրամների պետական վարչությունը։  Այս պահին տենդերի հետ կապված բանակցությունների մեջ ենք պատասխանատուների հետ։ Պետք է մեկ րոպե առաջ վերանորոգել եկեղեցին եւ բացել»,–ասել է Էրգյուն Այըքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ