News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այնքան է դուր եկել Փարիզում Բաստիլիայի օրվա կապակցությամբ շքերթը, որ նա որոշել է նմանատիպ շքերթ էլ Վաշինգթոնում կազմակերպել։

Նյու Յորքում, ՄԱԿ ԳՎ շրջանակում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ընթացքում Թրամփը նշել է, որ իրեն շատ է դուր եկել Փարիզում Բաստիլիայի օրվա զինվորական շքերթը ։ Նա խոստովանել է, որ դիտարկում է հուլիսի 4-ին՝ ԱՆկախության օրվա կապակցությամբ Վաշինգթոնում զինվորական շքերթ անցկացնելու հնարավորությունը՝ ԱՄՆ-ի ռազմական հզորությունը ցուցադրելու նպատակով։ Նա նշել է, որ աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիին հանձնարարել է ուսումնասիրել շքերթի անցկացման հնարավորությունը։

Նշում են, որ հանդիպման ընթացքում Թրամփն ու Մակրոնը պետք է քննարկեն միջազգային խնդիրներ՝ այդ թվում ահաբեկչությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ