News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի Նյու Յորքում կհանդիպեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պետքարտուղարությունը: 

Հանդիպումը նախատեսված է Palace հյուրանոցում, օրվա երկրորդ կեսին:

Դիվանագետների նախորդ հանդիպումը Նյու Յորքում տեղի է ունեցել կիրակի, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում փոխգործակցությունը եւ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման Մինսկյան համաձայնագրերի իրականացման ընթացքը:

Պետքարտուղարության ծրագրի համաձայն՝ Լավրովի հետ առաջիկա հանդիպումը Թիլերսոնի համար կլինի միակ երկկողմ հանդիպումը, քանի որ մնացած ժամանակահատվածում նա ուղեկցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ