News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մասնակցությամբ վերջին բացահայտումները կարեւոր  հարց են ԱՄՆ ազգային շահերի տեսանկյունից։ Այս մասին սեպտեմբերի 19-ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա էշուն։

Անդրադառնալով «Ադրբեջանական լանդրոմատ» գործով սկանդալային հրապարակումներին՝ կոնգրեսական ասաց. «Դա մտահոգիչ գործոն է։ Ամեն ինչ շատ բարդ է, եւ այդ պատճառով կարեւոր է ուսումնասիրել հարցը։ ԱՄՆ ազգային շահերի տեսակետից դա կարեւոր հարց է»։

Հիշեցնենք, որ Guardian-ի տվյալներով՝ Ադրբեջանի իշխող վերնախավը ավելի քան 16 հազար վճարումներ է իրականացրել 2012-2014 թթ։ Այդ գումարների որոշ մասը վճարվել է քաղաքական գործիչների ու լրագրողների՝ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատությունները նվազեցնելու ու երկրի համար դրական վարկանիշ ստեղծելու համար։

Ըստ պարբերականի՝ Ադրբեջանի իշխանությունները գաղտնի սխեմայի միջոցով 2․9 մլրդ դոլար են «լվացել» բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով։ Բանկային փաստաթղթերը փոխանցվել են դանիական Berlingske թերթին, OCCRP կազմակերպությանը, Guardian –ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ