Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նստավայրի առաջին հարկում պատգամավորներին կաշառաելու համար հատուկ փողերի պահեստ կա։ Այս մասին հայտարարել Է Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին, հաղորդում է «Ուկրաինական պրավդա»-ն։
«Նրանք առաջին հարկում փողերի մի ամբողջ պահեստ ունեն։ Դրանք պահվում են պատգամավորներին կաշառելու համար»,-ասել է նա։
Նա նաև հայտարարել է, որ ինքը կոնֆլիկտ չունի Պորոշենկոյի հետ, ով «ընդամենը համակարգի մի մասն է»։