News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկացի մասնագետները հետաքրքիր հետազոտություն են իրականացրել, որն օգնել է պարզել, որ սերն ընդամենը չորս տարվա կյանք ունի։ Աշխատության հեղինակների խոսքով՝ այդ զգացմունքը ժամանակավոր է, հայտնում է Planet-today-ը։

Ըստ մեքսիկացի գիտնականների՝ պետք է հասկանալ, որ սերն ու համակրանքը բոլորովին տարբեր բաներ են։

Սիրահարվածության առաջին փուլում մարդու գլխուղեղը սկսում է արտադրել եզակի քիմիական միացություններ, իսկ հետո սկսում են աշխատել գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են զգացմունքների դրսեւորման համար։

Այդ պատճառով էլ սիրահարված մարդը չի կարողանում մտածել իր գործերի ու պարտականությունների մասին, քանի որ նրա բոլոր մտքերը բացառապես իր սիրեցյալով են զբաղված։

Բայց հետազոտողներն  ուզում են ամբողջ մարդկությանը նախազգուշացնել այն մասին, որ այդ հոգեվիճակն ընդամենը չորս տարի է տեւում։ Հենց այդքան կյանք ունեն նույնիսկ ամենաուժեղ ռոմանտիկ զգացմունքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ