News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռոբերտո Էսկոբարը Netflix ամերիկյան վիդեոսերվիսին սպառնացել է փակել իր եղբոր՝ հանրահայտ կոլումբիացի թմրաբարոն Պաբլո Էսկոբարի  մասին սերիալը ու խորհուրդ են տվել ընկերությանը թիկնապահներ վարձել իրենց պաշտպանության համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Անցած տարի 71-ամյա Ռոբերտո Էսկոբարը Netflix-ից պահանջել է մեկ միլիարդ դոլար վճարել Պաբլոյի կերպարը «Նարկո» սերիալում առանց ընտանիքի թույլտվության օգտագործելու համար։

«Netflix-ը վախեցած է։ Նրանք մեզ սպառնալիքներով երկար նամակ են ուղարկել։ Հիմա մենք նրանց հետ զրուցում ենք մեր իրավաբանների միջոցով, որպեսզի ստանանք մեր մեկ միլիարդ դոլարի վճարը։ Եթե մենք չստանանք այն, մենք կփակենք այդ փոքրիկ շոուն»,- հայտնել է նա Hollywood Reporter պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Էսկոբար ընտանիքի անունն ու «Նարկո» ապրանքանիշն օգտագործելու իրավունքը միայն ընտանիքի անդամներն ունեն։

«Եթե դու ուղեղ ունես, պարտադիր չէ, որ զենքից օգտվես։ Եթե չունես՝ կարող ես օգտվել։ Տվյալ դեպքում Netflix-ը լավ կաներ քիլերներ վարձեր իր մարդկանց համար՝ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով»,- հայտնել է Ռոբերտո Էսկոբարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ