News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան Ռուսաստանից Ս-400 համալիրներ գնելուց հետո բանակցություններ է սկսել Ֆրանսիայից եւ Իտալիայից նման զենք գնելու համար։ Այս մասին AP–ին  հայտնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ստոլտենբերգի խոսքով՝ ինքը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը հայտնել է, որ Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ բանակցություններ է վարում Eurosam կոնցեռնից SAMP/T ՀՕՊ համակարգեր գնելու համար։ «Տեսնենք, թե ինչպիսին  կլինի այդ բանակցությունների արդյունքը, հուսանք, որ դրանք ինչ–որ բանի կհանգեցնեն»,– ասել է Ստելտենբերգը։

Նա ընդունել է, որ ՆԱՏՕ–ի անդամ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչ սպառազինություն է գնում։ «Սակայն ՆԱՏՕ–ի համար կարեւոր է, որ մենք հնարավորինս ֆունկցիոնալ առումով համատեղելի լինենք եւ կարողանանք համագործակցել միմյանց հետ»,– ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգը նշել է, որ Էրդողանը «ՆԱՏՕ–ին հավատարիմ է ոչ միայն բառերով, այլեւ գործով»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ