News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ժամանակակից դեռահասները խուսափում են սեքսից եւ թմրամիջոցներից, չեն ցանկանում աշխատել եւ նախընտրում են իրենց ազատ ժամանակը տանն անցկացնել։ Այսպիսի եզրահանգման են եկել հոգեբանները, հաղորդում է «Գազետան»` հղում անելով Child Development ամսագրին:

Հետազոտողները 1976-ից մինչեւ 2016–ը վերլուծել են ԱՄՆ 13-19 տարեկան ավելի քան ութ միլիոն անչափահասների տվյալները: Հարցման մասնակիցները պատասխանել են բազմաթիվ հարցերի, թե ինչպես են անցկացնում իրենց ազատ ժամանակը ուսումնական հաստատություններից դուրս:

Այլ սերունդների համեմատ՝ ժամանակակից դեռահասներն ավելի քիչ են հակված ղեկին նստել, աշխատանքի տեղավորվել, ժամադրությունների գնալ, սեքսով զբաղվել եւ առանց ծնողների որևէ տեղ գնալ։ Նման փոփոխությունները վերաբերում են ամբողջ սերնդին՝ անկախ սեռից,  ռասայից կամ տարածաշրջանից։

Ամեն դեպքում, հետազոտողները սրա մեջ լուրջ խնդիր չեն տեսնում։ Նրանց կարծիքով ամենակարեւորն այն է, որ դեռահասները պետք է ունենան բավարար հնարավորություններ զարգացնելու այն հմտությունները, որոնք իրենց անհրաժեշտ կլինեն ապագայում՝ անկախություն եւ որոշումներ կայացնելու ունակություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ