News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրաժարագնի չափը, որը Մեծ Բրիտանիան համաձայն է Բրյուսելին վճարել Brexit-ի հետ կապված Եվրամիության նկատմամբ պարտավորությունների չկատարման համար, կարող է կազմել 20 մլրդ եվրոյից ոչ պակաս: Financial Times պարբերականը չորեքշաբթի հայտնել է, որ այս գումարի մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի Ֆլորենցիայում Brexit-ի թեմայով ծրագրային ելույթում:

Պարբերականի տեղեկություններով՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցերով Մեյի առաջատար խորհրդական Օլիվեր Ռոբինսը ԵՄ երկրների մի քանի առաջնորդների աշխատակազմերի աշխատակիցներին իրազեկել է, որ հինգշաբթի Ֆլորենցիայում նախատեսված Մեծ Բրիտանիայի վարչապետի Brexit-ի թեմայով ծրագրային ելույթում անդրադարձ կլինի հրաժարագնի թեմային: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին բրիտանական կառավարությունից տեղեկություն է ստացել, որ գումարը, որի մասին Մեյը կբարձրաձայնի Տոսկանայի վարչական կենտրոնում, կկազմի առնվազն 20 մլրդ եվրո:

Միեւնուն ժամանակ, ԵՄ իշխանություններն արդեն ակնարկել են, որ Մեծ Բրիտանիայի չկատարած պարտավորությունները հասնում են մինչեւ 100 մլրդ եվրոյի, սակայն դուրս գրելով  փոխադարձ պարտքերը՝ այն կարող է 60 մլրդ եվրո կազմել: Չնայած Լոնդոնի առաջարկած 20 մլրդ եվրոն Բրյուսելի ակնկալիքներից էապես քիչ է, բրիտանական իշխանություններն առաջին անգամ հասկացնում են, թե Եվրամիությանը Brexit-ի համար վճարվող ինչպիսի գումարն են իրենց համար ընդունելի համարում:

Հոդվածում շեշտվում է, որ «Մեյի թիմը հույս ունի, որ այս առաջարկը Brexit- հարցով Բրյուսելի հետ բանակցությունները փակուղուց կհանի, որը ճանապարհ կբացի Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության իջեւ ապագա առեւտրային հարաբերությունների հարցի քննարկման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ