News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը նորից Կատալոնիայի առաջնորդներին նախազգուշացրել է «մեծ վնասի» մասին, որը սպառնում է, եթե նրանք չհրաժարվեն անկախացման մասին հանրաքվեի անցկացման մտադրությունից։

Նա նշել է, որ հոկտեմբերի 1-ին ծրագրված հանրաքվեի անցկացումը՝ Իսպանիայի սահմանադրության խախտումով, «տոտալիտար գործողություն» է։ «Քաղաքական իշխանության մի մասի անհնազանդությունն օրենքին ժողովրդավարության հակապատկերն է»։ «Եթե դուք հոգ եք տանում կատալոնցիների մեծ մասի հանգստության մասին՝ հրաժարվեք արմատականության ու անհնազանդության այդ էսկալացիայից։ Դուք դեռ ունեք ժամանակ , որպեսզի խուսափեք մեծ վնասից»,- ասել է նա։

Ռախոյի հայտարարությունը հնչել է Կատալոնիայում բողոքի ցույցերի ֆոնին։ Տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Բարսելոնի փողոցներ՝ հանրաքվեի անցկացման կապակցությամբ 12 կատալոնցի պաշտոնյաների ձերբակալություններից հետո։ Մադրիդում մոտ 500 մարդ երթ է կազմակերպել՝ հանրաքվեին իրենց աջակցությունը հայտնելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ