News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային միջնորդների «վեցյակի» հետ միջուկային համաձայնագիրը ստորագրելուց հետո Իրանը, ինչպես նախկինում, սպառնում է Մերձավոր Արեւելքի կայունությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համաձայնագիրը ստորագրելուց հետո, ցավոք, մենք ինչ ասես տեսանք՝ բացի խաղաղ եւ կայուն տարածաշրջանից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թիլերսոնը:

Պետքարտուղարը Մերձավոր Արեւելքում այդպիսի անկայունության մի քանի օրինակներ է բերել:

Թիլերսոնը նշել է, որ Իրանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին:

Նրա խոսքով՝ դրանից զատ, Իրանը զբաղվում է «չարամիտ կիբերգործունեությամբ»:

«Նրանք ՄԱԿ ԱԽ բանաձեւերը խախտելով՝ ակտիվորեն բալիստիկ հրթիռներ են մշակում եւ փորձարկում: Սպառնում են ԱՄՆ անվտանգությանը եւ տարածաշրջանի կայունությանը՝ զենք մատակարարելով ու ուժեր պատրաստելով ամբողջ տարածաշրջանում՝ Եմենում, Սիրիայում, Իրաքում տեղակայելու եւ անկայունություն ստեղծելու համար»,- ասել է Թիլերսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ